Կառավարման խորհուրդ

Խորհուրդը ձևավորվում է նախարարության սահմանած կարգով: Հանրակրթական դպրոցի խորհրդի լիազորություններն են՝

  1. հաստատում է «հանրակրթական դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի» կարգը.

  2. քննարկում է հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացված նախահաշիվը, ինչպես նաև նպատակային ծրագրերր, որոնց քննարկումներին կարող է մասնակցել հոգաբարձուների խորհրդի լիազոր ներկայացուցիչը.

  3. լսում և հավանություն է տալիս գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների վերաբերյալ տնօրենի ներկայացրած առաջարկություններին.

  4. Հիմնադրի սահմանած կարգով սահմանում է հանրակրթական դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները ե համամասնությունները: Խորհրդի անդամի պարտավորությունների և լիազորությունների դադարեցման դեպքերը սահմանվում են օրենքով։

    Կազմը`

    Նախագահ` Տիգրանյան Սևակ

    Քարտուղար` Վասիլյան Էլմիրա

    Անդամներ` Կոնդյան Արմեն

    Աբգարյան Արփինե

    Նիկոլյան Էդգար

    Լևոնյան Ամալյա

    Դադյան Սյուզաննա

    Կարապետյան Անի

    Մարտիրոսյան Անի