Արմաթ լաբորատորիա
«Արմաթ»֊ը ոչ ֆորմալ տեխնոլոգիական հայկական ազգային կրթական ծրագիր է, որը միտված է վաղ տարիքից հասանելի դարձնել ճարտարագիտական ուսուցումը եւ ուժեցացնել դպրոցների բնագիտական առարկանների դասավանդման գիտելիքները։ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում 10-18 տարեկան երեխաներն ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային։Մեր երիտասարդ ինժեներներին հնարավորություն է տրվում մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ։